News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արթուր Ջանիբեկյանը ամենավառ ռուսաստանցի պրոդյուսերներից է։ Նա սկսել է ԿՎՆ–ից եւ հայտնի է դարձել որպես Comedy Clubշոուի հիմնադիրներից մեկը, որը հետագայում վերածվել էր խոշոր պրոդյուսերական ընկերության։

2015-ի մարտին «Գազպրոմ մեդիան» ՏՆՏ–ն միացրեց վերջերս գնած «Պրոֆմեդիա» հոլդինգի ալիքներին («Ուրբաթ», TV-3, «2x2») եւ ստեղծեց սուբհոլդինգ, որը գլխավորում է Ջանիբեկյանը։

Թե Ինչպես է փոխվում պրոդյուսերը, երբ նստում է հեռուստաալիքի ղեկավարի աթոռին, այն, որ մեծ հեռուստաալիքների համար ինտերնետից ավելի սարսափելին սերիալներն են, այս ամենի մասին Ջանիբեկյանը պատմել է «Վեդոմոստի» թերթին։ NEWS.am–ն այդ հարցազրույցից հատվածներ է ներկայացնում։

… 10 տարվա ընթացքում ձեր լոյալ հանդիսատեսը փոխվել է։ Նրանք մեծացել են, ունեն սեփական ընտանիքն ու երեխաները։

Բանը տարիքը չէ։ Comedy Club–ի եւ «Դավաճանությունների» հանդիսատեսը, հնարավոր է,  նույն տարիքին է, սակայն տարբեր։ Ես անգամ չեմ ուզում ձեւակերպել այդ նրբությունները։ Իմ գլխում հստակ եւ կոշտ ձեւակերպված է՝ պետք է վերադառնալ նախկին լսարանին։ Վերջ։

Այսինքն՝ մի խոսքով, «ես այդպե՞ս եմ զգում»։

Ես չէի ցանկանա, որ այստեղ առհասարակ ծագեր «ես» բառը։ Այն անտրամաբանական էր համակարգում, որում աշխատում էր Comedy Club Production–ը։ Եվ դա անտրամաբանական է այստեղ։ Ես՝ որպես ծխախոտով եւ թաշկինակով մարդ, զգում եմ, որ թիմը ամեն բանի գլուխն է։ Ոչ ոք  անձամբ չի կարող որոշումներ կայացնել, հատկապես նման բարդ կառույցներում եւ հարցերում, ինչպիսին հեռուստաալիքն է կամ հեռուստաալիքի քաղաքականությունը։ Հին  հայեցակարգին վերադառնալու անհրաժեշտությունը զգում էր ամբողջ թիմը։

Եվ այդուհանդերձ, «ՏՆՏ»–ի լսարանը շատ է մեծացել։ Որքանով ես եմ հասկանում, Comedy Club–ի միջին տարիքը 36 տարեկանն է։ Հետագայում մեզ բոլորիս ժողովրդագրական փոս է սպասում։ Եվ դա խնդիր է, ակնհայտ։ Գովազդատուները գնում են հենց երիտասարդների հետ ունեցած կոնտակտները։

Նման ռիսկեր կան։ Մենք նրանց ուշադիր հետեւում ենք։ Ինչպես մեզ վրա կանդրադառն ժողովրդագրական փոսը, դժվար է ասել։ Մեզ մոտ նոր երիտասարդ հանդիսատես է գալիս։

Ինչու՞ է այդ դեպքում միջին տարիքը մեծանում։

Դա պայմանավորված է ժողովրդագրական հանգամանքներով։ Մենք ինչպես կոնտենտը պատրաստում էինք մեր միջուկի  համար, այնպես էլ շարունակում ենք դա անել։ Մենք կարողանում ենք հարվածել այդ կետին եւ կշարունակենք դա անել։ Եվ պետք է հաշվի առնել ոչ միայն «ՏՆՏ»–ի, այլ  նաեւ «ՏՆՏ 4»–ի լսարանը եւ այն հանդիսատեսին, որոնց  մենք ստանում ենք ինտերնետի շնորհիվ։ Մեր սերիալներն ու շոուն հիմա համացանցում ամսական հարյուր միլիոնավոր դիտումներ են հավաքում։

Դուք շատ եք փորձեր կատարում ինտերնետի հետ։ Մե՛րթ համացանցում սերիալներից դրվագներ եք տեղադրում դրանց եթեր դուրս գալուց անմիջապես հետո, մե՛րթ հրաժարվում եք այդ քաղաքականությունից, մե՛րթ նորից եք դրան վերադառնում։ Ի՞նչ եզրակացության եք ի վերջո եկել. ինտերնետ օգտատերերի հասանելիությունը ամենահայտնի սերիալների թարմ դրվագներին իջեցնու՞մ է եթերի վարկանիշը։

Գլոբալ առումով, հեռուստատեսությունն, իհարկե, կկորցնի իր լսարանի մի մասը ինտերնետի պատճառով։ Բայց հիմա դա այդքան հայեցակարգային խնդիր չէ։ Մենք շատ հաճախ ավելի շատ ենք կորցնում թեմատիկ ալիքների վրա։ Եվս մի փոքր, եւ այդ ալիքները կտանեն մեր լսարանի 20 տոկոսը։ Մեծ եթերային ալիքների բախտը շատ է բերել, որ թեմատիկ ալիքներն հարյուրավոր են, դրանք դեռ վատ են վաճառվում, եւ այդ պատճառով այդքան շատ գումար չեն վաստակում։ Բայց մեզ համար հեռացող հանդիսատեսը մեծ ֆինանսական կորուստ է։ Այս պատճառով այդքան կարեւոր է ինքնուրույն ամրապնդվել թեմատիկ հեռուստաալիքում եւ սովորել լավ վաճառել այն։ Պետք է ամեն բան ինքնուրույն անել, ամեն բան տուն բերել, որպեսզի ամեն բան քոնը լինի։

Ստացվում է, որ սեփական արտադրող ընկերությունների հետ միայն  վարդեր են եւ ոչ մի ռի՞սկ։

Ռիսկերը շատ են։ Դրանք բոլորը մարդկային գործոնով են պայմանավորված։ Պրոդյուսերները ստեղծում են հույզեր, անհրաժեշտ է, որ նրանք ինքները ճիշտ հույզեր ստանան։

Սակայն դա իմ մոտեցումն է։ Մեդիամենեջերների մոտ, որոնք եկել են կապից կամ գովազդից, այն կարող է բոլորովին այլ լինել։ Ես պրոդաքշնից եմ։ Ինձ համար ամեն բան կառուցվում է այն բանի վրա, որ պայմաններ ստեղծենք, համընկնենք բոլոր պայմանավորվածությունների հետ։ Այդ պատճառով ես անձամբ շփվում եմ բոլոր պրոդյուսերների հետ, որոնք մեզ համար կոնտենտ են ստեղծում։ Եթե չշփվենք պրոդյուսերի հետ որպես հին ընկերոջ, ոչինչ չի ստացվի։ Ցավոք, ամենամեծ ռիսկը մարդկային գործոնից կախվածությունն է։

Երջանկություն է, որ հոլդինգի ղեկավարությունը դա հասկանում է եւ ակտիվորեն ողջունում է։

Իսկ ի՞նչ է նշանակում ողջունում է։

Պետք չէ մարդու ստեղծագործությունը խցկել կորպորատիվ հունի մեջ։ Սիրելի թղթային–ֆինանսական եւ այլ պարամետրերը չպետք է ստեղծագործությունից առաջ անցնեն, որքան էլ որ դա սովորական լինի կորպորացիների համար։ Դրանք պետք է լինեն ստեղծագործությունից հետո։

Թվում է, թե հեռուստաալիքների կառավարման բոլոր հիմնական սկզբունքները դուք բերել եք պրոդյուսերությունից ու շոու բիզնեսից։ Ի՞նչն էիք ստիպված փոխել, երբ հայտնվեցիք բարիկադի մյուս կողմում՝ կոնտենտ արտադրողի փոխարեն դարձաք պատվիրատու։

Դրանում իր իդիոսինկրազիան կա։ Պրոդյուսերն ու ալիքի ղեկավարը սկզբունքորեն տարբեր են։ Պրոդյուսերը չի կարող հասկանալ, թե ինչ մարտահրավերներ են կանգնած մարդու առաջ, որը ղեկավարում է հեռուստաալիքը։

Պրոդյուսերը վարպետ է, նա մեկ նպատակ ունի՝ գեղեցիկ արտադրանք ստեղծել, գեղարվեստական ստեղծագործություն։ Ալիքը պետք է հետեւի արտադրության շահութաբերությանը, զարգացմանը, ծրագրային ցանցին, կրկնությունների ներուժին եւ այլն։

Իսկ պրոդյուսերները երբեմն խուլիգանություն են անում, նրանց հետաքրքիր չէ շուկան եւ ալիքը, եւ նրանք սեփական ամբիցիաներն ունեն։ Մեզ մոտ հաճախ են լինում պրոդյուսերների հետ ճիշտ ուղղությամբ զրույցներ։

Կա՞ն ինչ–որ հիասթափություններ, ուղղակի մարդկային։

Պրոդաշքնը հետաքրքիր է։ Դժվար է ասել, թե ինչու։ Միգուցե, ես ուղղակի դեռ չեմ մտել  մեջը։ Պայքարել այն բանի համար, որ քո ալիքի մասնաբաժինն ավելի բարձր լինի, քան մրցակցինը, նույնն է, թե պարզել, որն պատկերասրահն է ավելի լավը։ Մեկում նկարներ են, մյուսում՝ նույնպես։ Ո՞նց համեմատես։ Կան նկարներ, որոնք հնարավոր չէ համեմատել մեկը մյուսի հետ։

Ես առհասարակ չեմ կարծում, որ վերջին 2 տարում մեր հեռուստաեթերում վառ նվաճումներ չեն եղել։ Այնպիսիք, որոնց մասին խոսում են բառացիորեն ամեն տեղ։ Դրանցից վերջինը «Առաջին ալիքի» «Ձայնն» էր, ես կարծում եմ։ Դուք համաձա՞յն եք, թե դա ուղղակի շատ համարձակ պնդում է։

Շատ էին խոսում նաեւ մեր «Պարեր» նախագծերի մասին, օրինակ։ Եթե Դուք ենթադրում եք, որ դա կարող է ինչ–որ կերպ կապ ունենալ ճգնաժամի հետ, դա այդպես չէ։ Արարողի համար տնտեսական հանգամանքները կարեւոր չեն։ Տաղանդավոր արարողը պետք է ապահովված մարդ լինի։ Մեկ այլ թեզիսն այն է, որ ոչինչ չի խանգարում արարողին գլուխգործոցներ ստեղծել, երբ նրանք իրենք բոլորովին աղքատ են։

Հիմա հեռուստատեսությունում ուղղակի նման փուլ է։ Դա փողերի հետ կապ չունի։ Վաղը դեռ ինչ–որ մեկը հիանալի պատմություն կհորինի, եւ հետո դրանից հազարավոր այլ արտադրանքներ կստացվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ