News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվա-Երևան  ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է  բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի. նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի  բազմապրոֆիլ հիվանդանոց։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։ 

Տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը  Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Հայաստան տեղափոխվածները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ