News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-ից դուրս գալու որոշումից հետո Բրիտանիան կորցրել է իր տեղը ներդրումային առավել գրավիչ երկրների հնգյակում: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ernst & Young քոնսալթինգային ընկերության պատրաստած զեկույցում:

Փորձագետները նշում են, որ պոտենցիալ ներդրողներին, առաջին հերթին Եվրամիության երկրների, վախեցնում են Brexit-ի հետ կապված անորոշությունները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական մյուս փոփոխությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունները: Ernst & Young-ի տվյալներով՝ Բրիտանիան ներկայումս համաշխարհային ներդրումային վարկանիշով յոթերորդն է, նրանից առաջ են անցնում ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան եւ Ճապոնիան:

Ընկերության նախորդ հետազոտության արդյունքներով, որոնք անցկացվել են ապրիլին, Միացյալ Թագավորությունը երկրորդ տեղում էր: «Brexit-ը աշխարհաքաղաքական փոփոխությունների վառ օրինակ է, որոնք դժվարացնում են միջազգային ներդրումները»,- նշել է EY-ի փոխնախագահ Սթիվ Քրուսքոսը:

Նրա խոսքով՝ հետագայում Բրիտանիան պետք է վերադառնա ներդրումների համար առավել գրավիչ երկրների հնգյակ, սակայն անվստահության կարճաժամկետ շրջանը նեդրողներին մտորելու ժամանակ է տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ