News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ձեւաչափում Թուրքիայի ոչ մի ներգրավվածություն չի լինի: Այս մասին հոկտեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ ինչո՞ւ հատկապես հիմա հնչեց ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր դրական դերի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, Մինասյանը նշեց. «Չեմ կարծում, որ Լավրովի ասածի մեջ ինչ-որ նոր բան կար: Առաջին՝ Լավրովն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ Թուրքիան չի մտնում համանախագահների ձեւաչափի մեջ»: Իսկ այն հանգամանքը, շարունակեց քաղաքագետը, որը նշվել է. 2010 թվականին հայ-թուրքական կարգավորման գործընթացը սառեցվել է, քանի որ Թուրքիան փորձում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ղարաբաղյան հակամարտության հետ, նույնպես գաղտնիք չէ:

«Այո՛, հստակ է, որ Թուրքիան ղարաբաղյան հարցում առաջընթացի դեպքում հաճույքով Հայաստանի վերաբերյալ ինչ-ինչ մտադրություններ կունենա: Բայց ինչպես ինքը՝ Լավրովը, այնպես էլ մինչ այդ  Ուշակովը նշել են, որ տվյալ պահին ղարաբաղյան հիմնախնդրի դիվանագիտական կարգավորման վերաբերյալ առաջխաղացում սպասելն անհնար է: Հետեւաբար՝  այդ տեսանկյունից Թուրքիայի ոչ մի ներգրավվածություն նույնպես չի լինի»,- ամփոփեց Սերգեյ Մինասյանը:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարեւոր գործոն էր համարել այն, որ Թուրքիան կարող է դրական դեակատարում ունենալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցություն՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ