News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունները կզրկվեն կես միլիոն ձայնի ոսկե պաշարից: Այս մասին հոկտեմբերի 17-ին՝ խորհրդարանում լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Ընտրական օրենսգրքում առաջարկվող ուղղումները:    

Զուրաբյանի խոսքով՝ մինչ օրս Հայաստանի իշխանություններն ունեցել են անպարտելի պաշար: Նույնիսկ երբ ձախողվում էին ընտրողներին գնելն ու վախեցնելը, իշխանությունները գործի էին դնում կես միլիոն գոյություն չունեցող ձայները (մահացած եւ երկար ժամանակ երկրից բացակայող), որոնց ընդգրկում էին ընտրացուցակների մեջ: Բայց եթե քվեարկողների ցուցակները հրապարակվեն, ապա կեղծիքը կարելի է հեշտությամբ ստուգել եւ կանխել:

«Այժմ գործ ունեն անելու լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը՝ ժողովրդին ցույց տալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը: Վերջերս  տեղի ունեցած  տեղական ընտրությունների հետ հանրությունն այդպիսի հույսեր չէր կապում, քանի որ նրանց մեծ մասը դրանք չի ընկալում որպես երկրում իշխանափոխության գործընթացի մի մաս: Իսկ ահա խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ստանում՝ հատկապես հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություններով դրանք դառնում են գերագույն իշխանության գլխավոր ընտրությունները: Եթե այդ գաղափարն արմատավորվի մարդկանց գիտակցության մեջ, ապա ընտրությունների օրը իշխանություններին չեն օգնի ո՛չ գումար բաժանելը, ո՛չ ահաբեկելը»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ