News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ընդդիմության միասնական դաշինքն անհրաժեշտ է, սակայն այդ թեմայով դեռեւս խորհրդակցություններ չեն սկսվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս այդպիսի խորհրդակցություններ չեն անցկացվում, բայց դրանք պետք է արդեն շուտով սկսել: ՀԱԿ-ը պատրաստ է ձգողականության բեւեռ դառնալ, որտեղ կարող են մարմնավորվել քաղաքական գործիչների, հասարակական հատվածի, նույնիսկ շարքային քաղաքացիների գաղափարները:

«Այն, որ ընդդիմությանը չհաջողվեց խոշոր քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում, տեղական ընտրություններով իշխանության գալ՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակությունը դեռեւս քաղաքային իշխանությունների ընտրությունները չի ընկալում որպես իշխանափոխության համար կարեւոր: Այդ իսկ պատճառով համախմբումն ավելի կարեւոր է խորհրդարանական ընտրություններից առաջ»,- նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը, որը երկրի երկրորդ եւ երրորդ քաղաքներում ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է «պատվավոր» վերջին տեղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ