News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանին Հնդկաստան տեղափոխելու համար դեռեւս տեխնիկական հարցերը լուծված չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ավետիսի ծնողները:

Շուրջ մեկ ամիս է անցել նախարարության որոշումից, որ Ավետիսը պետք է հետագա բուժումը շարունակի Հնդկաստանի «Արտեմիս» վերականգնողական կենտրոնում:

«Ասում են, որ ինքնաթիռի հարցն են այժմ լուծում, որ կարողանանք Ավետիսին հանգիստ տեղափոխել Հնդկաստան, քանի որ պետք է պառկած գնա, նստել չի կարող»,- ասացին ծնողները:

Ծայրահեղ ծանր վիճակում Թալիշից Երեւան տեղափոխված եւ բազմաթիվ վիրահատությունների ենթարկված Ավետիսը սկսել է ոտքերը շարժել: Բժիշկների գնահատմամբ` նման հիվանդների համար սա պարզապես հրաշք է: Ծնողները լիահույս են, որ արտերկիր տեղափոխվելուց հետո Ավետիսի մոտ դրական տեղաշարժերն ավելի շատ կլինեն: Նշենք, որ զինծառայողի բուժման ֆինանսական միջոցները տրամադրելու է «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ» կազմակերպությունը:

Ավետիսը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության նպատակով, ընտանիքը Հայաստան է վերադարձել ապրիլին, Ավետիսի վիրավորվելու մասին իմանալուց հետո: Շուրջ 5 ամիս է՝ Ավետիսի ծնողներն ապրում էին բարեկամներից մեկի տանը, օրերս ստիպված բնակարան են վարձել եւ տեղափոխվել: Ինչպես են տան վարձը վճարելու, իրենք էլ չեն պատկերացնում. Ավետիսի մայրն ամբողջ օրը հիվանդանոցում է, որդուն է խնամում, իսկ հայրը դեռ աշխատանքի չի գտել: Նշենք, որ Հայաստան է վերադարձել նաեւ Ավետիսի եղբայրը, որը հաջորդ տարի պետք է ծառայության մեկնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ