News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հիմնախնդրում Թուրքիայի դերի վերաբերյալ բավական դիվանագիտական հայտարարություն է կատարել եւ, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասել: Այս մասին հոկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Լավրովն ասել է, որ եթե ղարաբաղյան հիմնախնդրում ինչ-որ բարելավում լինի, դա ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Միայն թե դա անհնար է: Մենք նաեւ գիտենք, որ եթե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բարելավում լինի, ապա դա ինչ-որ ձեւով կազդի ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Միայն թե այսօրվա դրությամբ դա եւս անհնար է: Եվ նա այդ մասին նույնպես ասել է. կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որոնք խնդրով զբաղվում են: Իսկ եթե Մինսկի խմբի մյուս անդամները, այդ թվում՝ նաեւ Թուրքիան եւս կարողանան օգնել, փառք Աստծո: Բավական դիվանագիտորեն է ասված: Այդ խնդրում ինչ-որ նոր բան պատկերացնելը բավական դժվար է»,- նշել է Իսկանդարյանը:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարեւոր գործոն էր համարել այն, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցություն՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ