News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ընտրությունների ժամանակ 15 հազար ձայնով կրած քաղաքապետը չէր կարող իր տեղը զիջել ավելի ցածր ձայներ հավաքած ինչ-որ մեկին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Վանաձորում ասել է նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ ներկայացնելով նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

«Պարոն Ասլանյան, նորից եմ շնորհավորում, եւ իմացեք, որ վանաձորցիներն արդարադատ են, եւ ով իր թիկունքին է, նա էլ իր տերն է, իսկ տեր լինելով ես ցանկանում եմ, որ լինեք նաեւ հարազատ ժողովրդի ծառան: Այս գաղափարով դուք ավելի հզոր կլինեք եւ ավելի լավ կղեկավարեք մեր քաղաքը»,- ասել է Սամվել Դարբինյանը:

Այնուհետեւ փոխանցիկ լանջավզնոցը, բանալին նախկին քաղաքապետը փոխանցել է Մամիկոն Ասլանյանին: Նշենք, որ Վանաձորի ավագանու երկու ուժերի անդամները բոյկոտել եւ չեն մասնակցել այսօրվա նիստին:

Նիստին ներկա էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որն իր հերթին նշել է, թե Վանաձորի բրենդը մենք կորցրել ենք:

«Այն առավելությունները, որ ունեինք, որը կարելի է ասել Վանաձորի համար բրենդ է եղել, մենք կորցրել ենք: Դրա պատճառը գումաների սղությունն է, պետական օժանդակության փոքր մակարդակը, կառավարման ոչ ծրագրային ձևակերպումները, ինչի հետեւանքով մենք ունեցել ենք աղքատ, ոչ բարետես, ոչ մաքուր քաղաք»,- ասել է նա:

Նախարարը հույս է հայտնել նաեւ, որ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող ավագանու անդամները կմիավորվեն ու կսկսեն գործել ի շահ վանաձորի ու վանաձորցու:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» խմաբցկությունների անդամները (թվով 18 հոգի) հուշագիր էին ստորագրել, որ քաղաքապետ են ընտրելու «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, սակայն վերջինս ստացել է 14 կողմ ձայն, փոխարենը ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը (ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին ուներ ավագանու 15 անդամ) ստացել է 19 կողմ ձայն եւ դարձել քաղաքապետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ