News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Յոզգաթ նահանի Սարըքայայի շրջանում գտնվող հայկական եկեղեցին խնամում է տեղի մզկիթի իմամ Մեթին Հալըջըն։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Յոզգաթի Սարըքայայի շրջանի Թերզիլի թաղամասում գտնվող պատմական հայկական եկեղեցին հայերի հեռանալուց հետո լքվել է, որից հետո տեղի մզկիթի իմամ Մեթին Հալըջըն է սկսել խնամել։

Իմամը նշել է, որ երբ հոգեւոր ծառայության է նշանակվել Սարըքայայում, շատ է զարմացել, էրբ տեսել է լքված հայկական եկեղեցին։ Նա ասել է, թե ինքը սիրով սկսել է խնամել ու մաքրել եկեղեցին։ «Եկեղեցին այնպես մաքուր ենք պահում, որ հայերը ամեն պահ կարող են գալ ու իրենց աղոթքն անել։ Եկեղեցին խնամելու հարցում ինձ օգնում են կինս եւ երեխաներս»,–ասել է իմամը։

Մեհմեդ Հալըջըի խոսքով եկեղեցի այցելող հայերը գոհ են մնում եկեղեցու վիճակից եւ իրեն շնորհակալություն են հայտնում։ «Եկեղեցու կառուցման տարեթվի հետ կապված տեղեկություններ չկան, սակայն Տուրիզմի եւ մշակույթի նախարարության մասնագետները նշում են, որ այն կառուցվել է 120 թվականներին»,–շեշտել է Մեհմեդ Հալըջըն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Դիարբեքիրում պատրաստվում են վերականգնել 500-ամյա Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին (ֆոտո)
եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին...
Ամենաշատ