Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Թբիլիսյան խճուղում շրջված 46 համարի երթուղու ավտոբուսի վարորդը Վերակենդանացման բաժանմունքում է: NEWS.am-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնեցին, որ տղամարդու վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Բախման հետեւանքով 46 համարի երթուղու ավտոբուսը (Հունդայի մակնիշի) կողաշրջվել է, ըստ նախնական տեղեկությունների՝ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: