Հալեպում հայ է մահացել, որը վիրավորվել էր հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով։ Հալեպի հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմից հայտնել են, որ զոհվածը Հարութ Ավագյանն է՝ 1981-ին ծնված։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից մինչ օրս ահաբեկիչները հրթիռակոծում են Հալեպի հայաբնակ թաղամասերը։