News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում  Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների նախագահները կհանդիպեն եւ կքննարկեն ԵԽԽՎ հարթակը Ղարաբաղյան խնդրի առճակատման հարթակ չդարձնելու հարցը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պատվիրակության նախագահ  Հերմինե Նաղդալյանը:

«Մենք հանդիպում ունեցանք ԵԽԽՎ ղեկավար պարոն Ագրամունտի հետ եւ քննարկեցինք, որ ԵԽԽՎ-ն որեւէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ (կանոնակարգային խնդիրների իմաստով) այն թեմաների վրա, որոնք որ առավելապես սրտամոտ են երկու պատվիրակությունների անդամներին, Ղարաբաղյան խնդիրը եւ այլն եւ այդ թեմայով պայմանավորված ԵԽԽՎ հարթակը անընդհատ մարտադաշտ է դառնում երկու կողմերի համար, պարոն Ագրամունտը բարձրաձայնեց իր նախաձեռնության մասին, որ հաջորդ նստաշրջանում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների  հանդիպումը, որի ընթացքում քննարկենք մեր հետագա աշխատաոճը, որպեսզի չլինեն այս առճակատումները»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նաղդալյանը մանրամասնեց, որ  պետք է բացառվեն մեղադրական բնույթի հայտարարությունները եւ չդառնան ԵԽԽՎ ամբիոնում քննարկման առարկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ