News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի17-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմինների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաեւ՝ ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի ձեւաչափով Երեւանում անցկացվող հերթական հանդիպումը:

Ընդգծելով, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս անվտանգության ապահովման եւ կազմակերպված հանցավորության տարբեր դրսեւորումներին հակազդեցության հարցերին՝ Հանրապետության Նախագահը կարեւորել է այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը, մասնագիտական պարբերական հանդիպումները: Աշխարհում օրեցօր մեծացող ահաբեկչության վտանգը, զենքի մաքսանենգությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը եւ հանցավորության այլ դրսեւորումներ, ըստ Նախագահ Սարգսյանի, անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներ են, որոնց հակազդեցության նպատակով անհրաժեշտ է շարունակական փոխգործակցություն:

ՌԴ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կոլեգիայի հերթական նիստը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար եւ նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ռազմավարական դաշնակից երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները պարտավորեցնում են մասնագիտական ոլորտում խորացնել համագործակցությունը՝ աշխատելով փոխվստահության եւ անկեղծ մթնոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ