News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանքի երկարացման դեմ փաստաբանի Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը մերժվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտնել է Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը։

 «Որոշվեց առաջին ատյանի դատարանի կալանքը երկու ամսով երակարացնելու որոշումը թողնել ուժի մեջ»,-ասաց Հարություն Բաղդասարյանը։

Փաստաբանը նշեց, որ Պավել Մանուկյանը դատարանում ելույթ է ունեցել ու փորձել է ցույց տալ, որ իրենց գործողությունները եղել են Հայաստանում՝ այդ թվում դատական համակարգում, տիրող անօրինականության դեմ։

«Նա ասաց՝ մենք որ «Սասնա ծուռ» ենք մեզ կոչել, ոչ թե նրա համար, որ խելառ ենք, այլ որովհետեւ այս երկրում պետք է շատ բան փոխվի՝ այդ թվում դատական համակարգում, եւ  նրա խոսքերը շատ ազդեցիկ էին, նա պարզապես ուզում էր ցույց տալ, որ իրենց կատարածը ոչ մի ձեւով չի համապատասխանում այդ մեղադրանքին, որովհետեւ իրենք մեկ խնդիր են ունեցել՝ հասկացնել, որ երկրի վիճակը ծանր է։ Այն նույն բանը, որն ասում է ներկայիս վարչապետը։ Ի դեպ այսօրվա դատավորը նույն Մհեր Արղամանյանն էր, որը անցած տարի, երբ Պավել Մանուկյանը մեղադրվում էր  ապրիլի 24-ին  հանրահավաք կազմակերպելու մեջ, նույն դատավորը առաջին ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ էր թողել, մինչդեռ դատախազը վերացրեց այդ որոշումը»,-ասել է Հարություն Բաղդասարյանը։

Տպել
Ամենաշատ