News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թող ընդդիմությունն ամեն ինչի համար իշխանություններին չմեղադրի՝ թող ավելի լավ է ինքն իր մասին հիշի։Այս մասին հոկտեմբերի 17-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։

Նա անհիմն է համարել այն հայտարարությունները, որ իշխանությունները ճնշում են գործադրել Վանաձորում ընդդիմադիր կուսակցություններից ընտրված ավագանիների վրա, որպեսզի նրանք քաղաքապետ չընտրեն ընդդիմության առաջադրած թեկնածուին։

«Ոչ թե որեւէ այլ տեղ, այլ հենց ԱԺ դահլիճում մենք ինքներս ենք ընտրել ԿԸՀ նախագահ, ընտրել ենք գլխավոր դատախազ։ Ամբողջ ընդդիմությունն ասում էր, որ դեմ կքվեարկի Տիգրան Մուկուչյանին, մինչ այդ էլ՝ Գեւորգ Կոստանյանին։ Իսկ հենց գաղտնի քվեարկությունն անցկացվեց՝ պարզվեց, որ «դեմ» ձայները հատուկենտ են։ Ի՞նչ, ձե՞զ վրա էլ են ճնշում գործադրել, հարգելի ընդդիմադիր պատգամավորնե՛ր»,- հարցրել է Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ