News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Յոհանեսբուրգի Վիթվաթերսրանդ համալսարանի գիտնականները վերականգնել են հին հունական գրիֆոն-զինվորի կերպարանքը, որի աճյունը անցած տարի պեղումների ժամանակ գտել էին Պիլոս հունական քաղաքում Նեստոր թագավորի պալատից ոչ հեռու, հայտնում է Daily Mail պարբերականը։

3500 տարի առաջ զոհված հույն զինվորի աճյունի կողքին հայտնաբերվել է մոտ 2000 թանկարժեք առարկա, ոսկյա օղակներ, փղոսկրից պատրաստված ոսկեզօծ բռնիչով թուր, ծաղկամաններ, բրոնզյա ու արծաթյա գավաթներ։

Ինչպես պատմել է աշխատության հեղինակ Թոբիաս Հոլթոնը, դեմքը վերականգնելը շատ դժվար է եղել, քանի որ աճյունը վատ էր պահպանվել։ Գանգի վիճակը թույլ չի տվել վերականգնել որոշ տարածքներ՝ աչքերի ու քթի շուրջը։Դրա համար ստիպված են եղել օգտագործել ժամանակակից հույների դեմքի շաբլոններ։

Մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ ստեղծվել է կերպար, որը մոտ է եղել գրիֆոն զինվորի արտաքինին։ Գիտնականները պարզել են, որ մահվան պահին նա 30-35 տարեկան է եղել, սակայն առայսօր չեն կարողացել պարզել, թե ինչից է մահացել այդ ամրակազմ գեղեցիկ տղամարդը՝ երկար սեւ մազերով։

Բացի ամենայնից գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչ ազգություն է նա ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ