Samsung Galaxy S7 եւ S7 Edge սարքերը կստանան արտադրությունից հանված Galaxy Note 7 սմարթֆոնի որոշ գործառույթներ, հայտնում է Galaxy Note 7-ը, հայտնում է BBC–ն։
Առկա տվյալներով առաջին փոփոխությունները վերաբերում են մշտապես միացված էկրանի գործառույթին։ Այդ գործառույթը թույլ է տալիս պատկերել լուսանկարները, ժամացույցն ու հաղորդագրությունները, երբ հեռախոսը սպասման ռեժիմում է։
Samsung-ում հայտնել են, որ իրենք արդեն թողարկել են ծրագրային ապահովման թարմացումը՝ Galaxy S7 եւ S7 Edge-ի համար գործառույթների որոշակի լավացումով։ Եվրոպայում այն դեռ չի հայտնվել։ Թարմացումը որոշակի լրամշակման կարիք ունի։
Վերլուծաբան Իեն Ֆոգգը՝ IHS Markit –ից, հիշեցրել է, որ սովորաբար Samsung–ը տարեկան երկու անգամ թողարկում է ֆլագման սմարթֆոն։ Փորձագետի խոսքով, մինչեւ տարեվեջ ֆլագման է լինելու S7 Edge–ը, ու ընկերությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի սմարթֆոնը մրցունակ լինի։