News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքում այսօր՝ հոկտեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մասնավորապես, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի, Մարալիկի եւ Արթիկի տարածաշրջաններում եւ Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դժվարանցանելի են Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-30 կմ-ը (Չայնիի հատված), Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան (Զանգերի հատված) ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Պուշկինի եւ Վարդենյաց լեռնանցքները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, տեղում է ձյուն, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ