News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամիավորման հրամկազմի, ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել եւ վերլուծվել են մարտական պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության եւ զորքերի ծառայության կազմակերպման հարցեր:

Ըստ ուղղությունների` հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները: Մանրամասն ներկայացվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակում զորամիավորման մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության կազմակերպման, անվտանգության ապահովման կանոնների խստիվ պահպանման հարցերը:

Զեկույցներում ներկայացվել են նաեւ ենթակա ստորաբաժանումներում անցկացված պլանային եւ հանկարծակի ստուգումների, հրամանատարական հավաքների, շտաբային մարզումների, տեսական եւ գործնական պարապմունքների, կենտրոնացման եւ կիրառման շրջաններում անցկացված վարժանքների,  զորավարժությունների ժամանակ արձանագրված ձեռքբերումներն ու լուծում պահանջող որոշակի խնդիրները:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցներն ու քննարկված հարցերը եւ փաստելով, որ զորամիավորման շրջանակում պատշաճ կերպով իրականացվել են պլանային եւ արտապլանային բոլոր միջոցառումները, ընդգծել է, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան եւ ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Տպել
Ամենաշատ