News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Ճավա կղզու արեւելյան մասում գտնվող Բրոմո հրաբուխն արտանետել է հրաբխային մոխրի սյուն՝ ծովի մակարդակից 2329 մետր բարձրությամբ: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի Հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնի ղեկավարներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս կապակցությամբ Կենտրոնը սահմանափակումներ է մտցրել «հրե լեռ» զբոսաշրջիկների այցելությունների համար՝ արգելելով 2,5 կիլոմետրից մոտ հեռավորությամբ հրաբխի խառնարանին մոտենալը:

Բրոմոն համեմատաբար փոքր է եւ հեռու է գտնվում մոտակա խոշոր բնակավայրերից: 20-րդ դարում հրաբուխը ժայթքել է 3 անգամ, իսկ 2004 թվականի ժայթքման հետեւանքով երկու մարդ զոհվել է: 2010 թվականի վերջին «հրե լեռան» հերթական ակտիվացումից հետո Կենտրոնը վտանգի միանգամից չորրորդ մակարդակ էր հայտարարել (զգուշացիր)՝ շրջանցելով երրորդ մակարդակը, եւ արգելել էր խառնարանին մոտենալ 3 կիլոմետր հեռավորությամբ:

Ինդոնեզիայի իշխանությունները որպես նախազգուշական միջոց այդ ժամանակ մի քանի օրով փակել էին Բրոմոյից արեւմուտք գտնվող Մալանգ քաղաքի օդանավակայանը, իսկ որոշ արտասահմանյան ավիաընկերություններ մի քանի օրով Ճավայից արեւելք գտնվող Բալի կղզի չվերթները չեղարկել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ