News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների միասնական ցուցակը՝ կազմված 94 մարդուց։ Նրանց թվում՝ 6 լրագրող եւ բլոգեր, 2 հրապարակախոս, 1 իրավապաշտպան, 5 երիտասարդական ակտիվիստ, կուսակցությունների 5 անդամ, 61 հավատացյալ եւ 3 ցմահ դատապարտված։

Ինչպես հայտնում է contact.az–ը, ցուցակում ընդհանուր առմամբ կա 139 անձ։ Ընդ որում, նրանցից 45-ը պոտենցիալ քաղբանտարկյալներ են համարվում եւ ընդգրկվել են «մշտադիտարկման տակ գտնվողների» բաժնում։

Աշխատանքային խումբը ընդգծել է, որ իրականում քաղբանտարկյալների թիվն ավելի մեծ է։

«Սակայն երկրում տիրող մթնոլորտը շատերին ստիպում է հեռու մնալ նրանց գործերը հրապարակայնացնելուց։ Մեկ այլ խնդիր է իրավական անիրազեկությունը, փաստաբանների պակասը։ Հատկապես վատ վիճակ է տիրում մարզերում, բացակայում են պաշտպանության իրավունքի մեխանիզմները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ցուցակը կազմվել է ԵԽԽՎ համար 1900 բանաձեւի հիման վրա, որը սահմանում է քաղբանտարկյալների բնորոշման չափանիշները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ