Մեքսիկայի Տլակեպակա քաղաքում վեց մարդու ձեռք են կտրել ենթադրաբար գողությամբ զբաղվելու համար, հայտնում է Proceso-ն:
Նշվում է, որ ինքնադատաստանը կատարել են անհայտ քաղաքացիները, որոնք գրություն են թողել եւ իրենց անվանել են «Հակաառնետների» խումբ: Տեքստում նշված է եղել, որ կտրված ձեռքերով մարդիկ առեւանգում էին մեքենաներ, մոտոցիկլետներ, իրեր էին հափշտակում կանանցից եւ երեխաներից: Դրանով էլ նրանք պատճառաբանել են իրենց հարձակումն այդ մարդկանց խմբի վրա:
Տուժածներին հայտնաբերել են ոստիկանները. նրանց թվում էին 5 տղամարդ եւ մեկ կին, որոնցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Նրանք պառկած էին փողոցում, իսկ նրանց կողքին էր մարմնի կտրված մասերով լի պայուսակը: