Հոլանդիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Դենդերոն» եւ «Վիլռայկ» թիմերի միջեւ խաղի (2:0) ժամանակ երեք ոստիկաններ կարողացել են կանգնեցնել դաշտի տերերի երկրպագուների բազմությանը, որոնք պատրաստվում էին զանգվածային ծեծկռտուք սկսել: Այս մասին հայտնում է The Sun-ը: Միջադեպի տեսանյութը տեղադրվել է KingOfTheFall-ի ալիքում:
Հանդիպման ավարտից հետո «Դենդերի» մի քանի տասնյակ վրդովված երկրպագուները ցանկացել են ներխուժել հյուրերի հատվածը, բայց նրանց խոչընդոտել են քաղաքացիական հագուստով երեք ոստիկաններ, ըստ որում՝ նրանցից միայն մեկն էր մահակով զինված: Կարճատեւ քաշքշուկից հետո երկրպագուների բազմությունը փախուստի է դիմել:
Երեք ոստիկաններ կարողացել են կանգնեցնել դաշտի տերերի երկրպագուների բազմությանը…