News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը որոշել էր իշխանության հետ ոտք մեկնել ընտրական տակտիկական հնարքներում եւ բոլորովին սպասելի պարտվեց։ Այս մասին հոկտեմբերի 18-ին ԱԺ–ում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին։

Նրա խոսքով՝ եթե գործնականում ինչ–որ տեղ անազնիվ են քվեարկում կամ հաշվում, պետք չէ դրանում մեղադրել Ընտրական օրենսգիրքը։ Եթե ընդդիմադիր կուսակցությունն ի վիճակի չէ բոլոր տեղամասերում վստահված անձինք ապահովել, ապա ընտրական հանձնաժողովի անդամները կարող են ցանկացած խախտում թույլ տալ։ Եվ այստեղ պետք չէ մեղադրել օրենքը։ «Բոլորը դեմ էին ԸՕ բարեփոխումներին։ Իսկ հիմա մենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ունենք այնպիսի իրավիճակ, երբ ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կարող են միավորվել եւ իշխանություն ձեւավորել։ Իսկ առաջ ինչպե՞ս էր։ Ով շատ ձայն էր հավաքում, եթե անգամ այդ շատը 1 տոկոսով էր, նա էլ քաղաքապետ էր դառնում։ Իսկ մենք բարեփոխումներ ենք առաջարկել, որոնց շնորհիվ ընդդիմությունը կարող է մեծամասնություն ձեւավորել։ Հենց այդ պատճառով մենք դեմ ենք առաջին տեղը զբաղեցնող ուժին բոնուսներ տալուն։ Հակառակ դեպքում կլինի նույնը, ինչ որ առաջ, եւ ինչ որ տեղի ունեցավ Գյումրիի ընտրություններում»,– ասել է Ռուստամյանը։

Ռուստամյանը բացատրելի է համարում այն, որ ավագանու մի քանի անդամ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում դավաճանել են այն կուսակցություններին, որոնցից ընտրվել են։ «Այդ մարդիկ կուսակցություն էին բերել իրենց ընտրազանգվածը, քանի որ տեղերում հաճախ քվեարկում են ոչ այնքան կուսակցության համար, որքան կոնկրետ մարդկանց։ Պետք է իմանալ, որ կան այդպիսի տրոյական ձիեր, եւ մտածել, թե պետք է արդյոք նրանց ընդգրկել ցուցակներում, թե ոչ։ Իսկ նրանք որոշեցին վերցնել եւ իշխանության հետ ոտք մեկնել ընտրական տակտիկական հնարքներում։ Եվ պարտվեցին»,– ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ