News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ընկեր, բարեկամ, հարազատ, ծանոթ-բարեկամ կապերից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու «բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում վարչապետի հանձնարարականին:

Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարական էր տվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարին:

«Վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը պետք է լիներ հետեւյալը՝ անկախ նրանից, թե դուք ձեր կոլեկտիվում ովքեր են աշխատում, ու սկսեր իրենից, օրինակ իմ փեսան փոխնախարար է աշխատում, ուստի խստորեն հայտարարում եմ՝ ոչ մի արտոնյալ վիճակ չպետք է ունենան այդ մարդիկ: Շահերի բախումը պետք է բացառվի եւ երբեք ձեր ծանոթներին գործի ընդունելու հաշվին գործը չպետք է տուժի ու վայ նրան, եթե հրապարակվեց լուր, որ որեւէ մեկը բարեկամ  կամ ծանոթ լինելով արտոնյալ վիճակ ունի այդ կազմակերպությունում: Ես դա կհասկանայի եւ կողջունեի: 

Վարչապետը մտահոգություն ունի, բայց ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, քանի որ ցանկացած տնօրեն կասի՝ ինչու ձեզ կարելի է, ԱԺ նախագահին կարելի է, ինձ չի կարելի»,- ընդգծեց Բախշյանը:

Նա լավ չի պատկերացնում, թե ինչպես է ԿԳ նախարարն այդ հանձնարարականը կատարելու. եթե փորձի արգելող օրենք ընդունել, ապա դա մարդու իրավունքների խախտում կլինի. «Եթե վերեւում կադրային քաղաքականությունը դրված է այնպես, որ բացառվի ազգակցականի արտոնյալ լինելը, շահերի բախումը, ապա դպրոցի տնօրենն էլ կտեսնի, որ դա սխալ է եւ չի ցանկանա հակադրվել: Կադրային քաղաքականության առողջ սկզբունքը վերեւում պետք է դրվի»:

Տպել
Ամենաշատ