News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առկա ՀՀ-ԵՄ հագեցած օրակարգը կարող է ապահովել դրական զարգացումներ: Այս մասին, այսօր՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Եվրոպական միության  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ մեծապես կարեւորում է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք հիմնված են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը տնտեսական համագործակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, շարժունակության, արդյունավետ կառավարման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:

Նշելով, որ առաջիկայում տեղի է ունենալու ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը՝ Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը:

Առանձին ոլորտային համագործակցության ծրագրերից կառավարության ղեկավարն ընդգծել է COSME եւ «Հորիզոն 2020» ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցության եւ գիտական ու նորարարական կարողությունների զարգացմանը, որոնք կառավարության գերակայությունների թվում են:

Վարչապետը կարեւորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում ԵՄ-ի տեխնիկական օժանդակությունը եւ եվրոպական ֆինանսական կառույցների ներգրավվածությունը մեր երկրում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի իրականացման գործում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է  ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման եւ այլ ուղղություններով:

Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ գործունեություն եւ հույս հայտնել, որ Կարեն Կարապետյանի նշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնում նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Սվիտալսկին հայտնել է ԵՄ աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների շարունակականության ապահովման գործում եւ նշել, որ այսօր առկա ՀՀ-ԵՄ հագեցած օրակարգը կարող է ապահովել դրական զարգացումներ եւ նախանշել այն հեռահար ծրագրերը, որոնք կամրագրվեն շրջանակային նոր համաձայնագրում: Պարոն Սվիտալսկին ողջունել է ՓՄՁ-ների զարգացմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նպատակային ծրագրերը եւ նշել, որ այդ ուղղությամբ եւս ԵՄ-ն շահագրգիռ է համագործակցել գործադիրի հետ:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2017-2020 թթ. ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության փաստաթղթին, Գործընկերության առաջնայնությունների մշակման գործընթացին, վիզային ռեժիմի ազատականացմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ