News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պնդում է, որ իշխանությանը հաջողվելու է մինչեւ ապրիլյան խորհրդարանական ընտրություններ  ընտրողներին ներկայանալ շոշափելի բարեփոխումներով, օրինակ կոռուպցիայի ու ստվերի կրճատված շոշափելի զգալի արդյունքներով:

NEWS.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ կառավարության նոր ծրագիրը Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթի հիմնադրույթներից է բխում, որը պետք է կյանքի կոչի այս կառավարությունը առաջիկա ամիսների ընթացքում:

«Այն հիմնադրույթները, որ դրված են այս նախնական ծրագրում, իրագործելի են: Դրանք առաջնահերթ են նախ այն առումով, որ բարձրացված են հրատապ ծրագրային խնդիրներ, որոնք հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթի կետերն են՝ ամփոփված այս ծրագրում  կատարման առումով»,-ասաց պատգամավորը: 

Հարցին՝  կառավարության նոր ծրագրում նախանշված ո՞ր խնդիրներն են, որ Կարեն Կարապետյանը պետք է լուծի մինչեւ ապրիլյան ընտրությունները, որպեսզի իշխող Հանրապետական կուսակցությունը փորձի քաղաքացու քվեն ստանալ, Մելիքյանը պատասխանեց. «Կնշեմ հիմնականը. պայքար ստվերային տնտեսության դեմ, որը հնարավոր է շատ կարճ ժամանակում իրականացնել, պայքար կոռուպցիայի դեմ, որն հնարավոր է շատ կարճ ժամանակում իրականացնել այս 6-7 ամիսների ընթացքում: Դրանով իսկ ապահովել նաեւ տնտեսական որոշակի աճ եւ բյուջեի մուտքերի աճ: Բացի սրանից, ամենակարեւորն եմ նշում՝ նաեւ ծախսերի խիստ կրճատում, անարդյունավետ հավելյալ արժեք չստեղծող ծախսերի կրճատում, որին բավականին լուրջ ուշադրություն են դարձնելու»,-ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Նա շեշտեց, որ  մինչեւ  գարուն քաղաքացին իր մաշկի վրա զգալու է այդ փոփոխությունները:

«Քաղաքացին զգալու եւ տեսնելու է այն գործընթացը, որ ամեն ինչ իրականացվելու է հավասարության սկզբունքով: Տեսնելու ենք, որ փետրվարի 12-ի ելույթից հետո տեղի է ունենալու դրական արդյունքներ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ իշխող Հանրապետական կուսակցությունը երեկ խորհրդի նիստում քննարկում էր  կառավարության նոր ծրագիրը, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Ամենաշատ