News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը միշտ խոցելի վիճակում է, քանի որ Թուրքիան եւ Ռուսաստանը լավ եւ եղբայրական հարաբերություններ ունեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը՝ ղարաբաղյան հիմնախնդրում Թուրքիայի դերի մասին, Փոստանջյանն ասել է. «Երբ խոսքը Ռուսաստանի շահերի մասին է, ապա հայ ժողովրդի շահերը միանշանակ զոհաբերվում են: Եվ տվյալ պահին մենք դրա ականատեսն ենք դառնում: Որո՞նք պետք է լինեն մեր քայլերը: Մենք պարտադիր պետք է գրանցեինք մեր իրավունքները, սակայն դա չարեցինք, քանի որ այս 25 տարիներին իներցիայով են ընթացել»:

Պատմական էքսկուրսիա կատարելով՝  արեւմտամետ պատգամավորը հասել է մինչեւ Սեւրի պայմանագիր՝ այն համարելով ինչպես տարածաշրջանային խնդիրների լուծում, այնպես էլ  Մերձավոր Արեւելքի նոր քարտեզի ձեւավորման հիմք: Սակայն ինչպես կարելի է հասնել բոլորի կողմից մոռացված պայմանագրի իրականացմանը՝ նա չի հստակեցրել: «Քառօրյա պատերազմից հետո մենք պետք է նոր, մաքուր էջից սկսեինք: Բայց նախկին քաղաքականությունն ենք վարում: Պարզապես անթույլատրելի է խոսել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի ճանաչման դիմաց ինչ-որ զիջումների մասին, հատկապես չորսօրյա պատերազմից հետո»,- ընդգծել է Զարուհի Փոստանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ