News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ- թուրքական սահմանն այս տարվա հունիսին ապօրինի հատած՝ Անգոլայի քաղաքացի Բոբ Ժոաո Դոնգալան դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Բոբ Ժոաո Դոնգալան հունիսի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում գտնվող «Երվանդաշատ» ուղեկալի հատվածով ոտքով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Թուրքիայից անցել Հայաստանի տարածք: Ժամեր անց՝ հունիսի 15-ին ժամը 01:30-ին, բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայողների կողմից:

Բոբ Ժոաո Դոնգալային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Դոնգալան ճանաչեց իր մեղավորությունը եւ դատավորին խնդրեց արագացված կարգով քննություն անցկացնել: Դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ Դոնգալան Ֆրանսիայի փախստական է, նախկինում ապրել է Փարիզում, ապա եկել է Թուրքիա, այնուհետեւ էլ հատել սահմանը: Թե ինչու էր Հայաստան եկել, պարզ չէ:

Նշենք, որ ըստ Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայության՝ Դոնգալան հունիսին լողալով անցել էր սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել ազդանշանային համալիրը եւ մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»:

Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել էր խորանալ ՀՀ տարածք: Տեղաբնակները տեսել էին նրան եւ հայտնել սահմանապահ ուղեկալ: Նա վնասազերծվել էր եւ փոխանցվել էր ռուս սահմանապահներին: Սկզբնական հարցման ժամանակ Դոնգալան պարզաբանել էր, որ Անգոլայի քաղաքացի է, 34 տարեկան եւ մտադիր էր Հայաստանով հասնել Անգոլա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
ԱՄՆ-ում դանակահարության հետեւանքով մահացել է չորս մարդ. AP
Իլինոյսի նահանգում դանակահարության հետեւանքով զոհվել է չորս մարդ...
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին...
Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած...
Ամենաշատ