News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել եվրաակումբի պաշտոնական բացումը:

Հայաստանում Եվրամիության գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝  եվրաակումբների գաղափարը 25 տարի առաջ մեկնարկել է Պորտուգալիայում:

«Այդ գաղափարը տարածվել է ԵՄ անդամ մյուս երկրներում, նաեւ ԵՄ սահմաններից է դուրս եկել: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդները հետաքրքրված են այս գաղափարով եւ նախաձեռնությամբ: Այն փաստը, որ այդ նախաձեռնությունները տարածվում են նաեւ Հայաստանում՝ միանգամայն խորհրդանշական է: Դա վկայում է, որ հայ երիտասարդների եվրոպական ինքնությունը շատ ուժեղ է: Դա նշանակում է, որ Հայաստանի երիտասարդությունը անչափ շահագրգռված է եվրոպացի երիտասարդների հետ կապերի եւ շփումների պահպանմամբ՝ երկխոսություն եւ համագործակցություն իրականացնելու նպատակով, եւ՝ ոչ միայն Եվրամիության շրջանակում»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նրա խոսքով՝ եվրաակումբների գաղափարը շատ պարզ է: «Դա հնարավորությունների ստեղծում է, մասնավորապես՝ երիտասարդների համար, հասանելիություն Եվրոպայի եւ եվրոպական արժեքների վերաբերյալ տեղեկատվությանը: Մենք հավատում ենք, որ եվրաակումբների օգնությամբ Հայաստանի երիտասարդությունը, հատկապես մարզերի, լրացուցիչ տեղեկություններ կստանա Եվրամիության կողմից երկրում իրականացվող ծրագրերի մասին»,- ընդգծել է Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանում առաջին եվրաակումբը բացվել է Գորիսում: «Այժմ մենք Հայաստանի կենտրոնում՝ Երեւանում բացում ենք երկրորդ եվրաակումբը»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ