News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի արժեթղթերի շուկայում ինսայդերներին առաջարկում են պատժել։ Այս մասին հոկտեմբերի 18-ին խորհրդարանում ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը մշակել է ՀՀ կառավարությունը։

Առաջարկվում է պատժել ինսայդերի կողմից դիտավորությամբ ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք գնելը կամ վաճառելը, կամ ներքին տեղեկությունների ապօրինի տրամադրումը երրորդ անձանց, որի արդյունքում ստացել է զգալի չափով շահույթ։  

Առաջարկվում է քրեականացնել

Ա. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20,000,000 ՀՀ դրամը՝ որպես զգալի շահույթ եւ 30,000,000 ՀՀ դրամը՝ որպես խոշոր չափի շահույթ:

Բ. Գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20,000,000 ՀՀ դրամը՝ որպես խոշոր վնաս եւ 30,000,000 ՀՀ դրամը՝ որպես առանձնապես խոշոր վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ