News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10-14.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.6մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել 0.4մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200 հազար դրամի եւ հաշվարկվել է 307.1 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երեւանի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 7 ծառերի համար կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 125 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 52 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 22.6 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 6 ծառերի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 107.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Վայոց Ձորի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափերի 18 հատ ծառի ապօրինի հատման դեպք, ինչի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի խախտում՝

Շիրակի տարածքային բաժինը մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների հաշվառման, տեղադրման կարգի պահպանման ոլորտ՝

Արագածոտնի տարածքային բաժինը թափոնների անձնագրերը սահմանված կարգով եւ ժամկետում ձեռք չբերելու համար մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200 հազար դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 72 հազարդրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երեւանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել 36 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 36 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է նաեւ վառելափայտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ձկնորսության ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 2 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 196 հատ /88.5 կգ/ «սիգ» եւ 15 հատ գետի «կողակ» տեսակի ձուկ, 5 հատ ցանց եւ 93 հատ խեցգետին, որից՝

Երեւանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 64 հատ/32կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Անտառների ու կենսաբազմազանության եւ ՀԹՎՆՎ եւ ընդերքի ԲՎ բաժինների կողմից համատեղ հայտնաբերվել եւ առգրավվել է 56 հատ /28կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Երեւանի «Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 40 հատ /10կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է Սեւանի թիվ 3 մանկապարտեզ: Բաժինը «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հայտնաբերել է 5 հատ ցանց եւ 93 հատ խեցգետին: Ցանցերը ի պահ են հանձնվել «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ առգրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ: 

Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 16 հատ /4.5կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 20 հատ /14կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ գետի «կողակ» ձուկ, ինչը հանձնվել է «ՍՈՍ» Մանկական գյուղ ինտեռնատի Իջեւանի մասնաճյուղ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.53 մլն դրամ:

Տպել
Ամենաշատ