News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրաբխի ժայթքման թարմ հետքեր են հայտնաբերվել Վեներայի վրա՝ Ինդուն սարի մոտակայքում։ Դա կարող է վկայել այն մասին, որ Վեներայի ընդերքը այս պահին կենդանի է՝ այդ բառի երկրաբանական իմաստով, հայտնում է Informing–ը։

Մասնագետների խոսքով, իր ձեւավորման պայմաններով Վեներան մեր մոլորակն է հիշեցնում, միայն թե մթոնոլորտը շիկացած է մինչեւ 462 աստիճան ըստ Ցելսիուսի։

Հենց դրա համար էլ Վեներայի վրա ջուր չկա։ Ընդ որում դրա մթնոլորտի կազմը ածխաթթու գազի ու ծծմբաթթվի խառնուրդ է։

Գիտնականներին հաջողվել է մոլորակի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրություն կատարել նորագույն տեխնոլոգիաների, նաեւ ինֆրակարմիր լուսանկարների ու բարձրորակ ռադարների օգնությամբ արված լուսանկարների օգնությամբ։

Գիտնականների վարկածով մոլորակի ընդերքում ջերմությունը կուտակվել է այնքան ժամանակ քանի դեռ չեն սկսվել հրաբուխների զանգվածային ժայթքումներ, որոնք մեծ քանակության ծծումբ ու ածխաթթու գազ են արտանետել մթնոլորտ։ Դրա պատճառով էլ Վեներան վերածվել է հսկայական ջերմոցի։

Վերջին ժայթքումը խոսում է այն մասին, որ Վեներայի վրա առայսօր տեղի են ունենում երկրաբանական գործընթացներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ