News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Հնդկաստանից ստացած իր տպավորությունների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

ՌԴ նախագահը բողոքել է շոգից եւ պատմել անսովոր կենդանիների մասին։

«Շատ շոգ էր, + 34 աստիճան։ Եվ այնտեղ թռչում են ահա այսպիսի կենդանիներ։ Այո, այո։ Թռչող շներ են կոչվում։ Մենք դրանց չղջիկներ ենք անվանում, բայց այնտեղ դրանք մոտավորապես ահա այսքան են»,– ասել է Պուտինը եւ տարածել ձեռքերը՝ ցույց տալով դրանց չափը։

Ենթադրաբար Պուտինը նկատի է ունեցել թռչող աղվեսներին, որոնց գլուխը շան մռութ է հիշեցնում, իսկ մարմինը պատված է կարմրավուն մորթով։ Դրանք երկարությունը հասնում է 130 սմ–ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ