News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ Հարավային Կովկասի ու Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը այս շաբաթ Հայաստան կժամանի։ Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին Երեւանում «Եվրաակումբի» բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքով, իր մանդատի բաղկացուցիչներից մեկը Հայաստում ու Ադրբեջանում մարդկանց միջեւ շփումների հաստատումն ու վստահության մթնոլորտի ձեւավորումն է։ «ԵՄ-ն ֆինանսավորում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջեւ վստահության ձեւավորմանը նպաստող ծրագրերը։ Ես գիտեմ, որ դեսպան Զալբերը նույնպես փնտրում է այդ ծրագրերին նպաստելու հնարավորություններ»,- նշել է Սվիտալսկին։

NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում Հերբերտ Զալբերի մամուլի քարտուղար Հենրի Դյուկենը հայտնել է, որ ԵՄ Հարավային Կովկասի ու Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերտ Զալբերը այս շաբաթվա վերջին պաշտոնական այցով Հայաստան կժամանի։ «Այս շաբաթվա վերջին նա կլինի Երեւանում, իսկ հաջորդ շաբաթ կայցելի Բաքու։ Դեսպան Զալբերը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ բարձր մակարդակի վրա խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- նշել է Հենրի Դյուկենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ