News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե որոշում կայացվի, որ պետք է լինի փոփոխություն, ապա ՀԱՊԿ քարտուղարը կլինի ՀՀ  ներկայացուցիչը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում Հայաստանի ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում չնշանակելուն:  

«Եթե որոշում կայացվի, որ պետք է լինի փոփոխություն, ապա փոփոխությունը իրականացվելու է երկրների անվանումների այբբենական ձեւով եւ կարծում եմ` այդ դեպքում առաջինը կլինի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:  Այդ որոշումը կկայացվի դեկտեմբերին»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը տեղափոխվել է դեկտեմբերյան նստաշրջան, որը տեղի կունենա Ռուսաստանում:

Տպել
Ամենաշատ