News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի՝ աշխատանքից ազատվելը եւ կուսակցություն ստեղծելու քայլը նախագահականում շատ վատ են ընդունել: Դա պայմանավորված քայլ չէ՞ր նախագահի հետ՝ հարցրինք նախագահականի մեր աղբյուրին։ «Բացառեք, անհնար է, դուք, ինչ է, կարծում եք Սեյրան Օհանյանի` այդ կառույցին «ինտեգրումը» կարող է դո՞ւր գալ որեւէ մեկին, էլ չեմ ասում՝ նախագահին»:

Ի դեպ, Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան «նեպրիյազնը» շատ ավելի վաղ է սկսվել, երբ, իմանալով Օհանյան ընտանիքի ֆեյսբուքյան ակտիվության մասին, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ դա իր կնոջ անձնական գործն է:

Երբ նախագահականից Օհանյանին առաջարկվել է հրաժարականի դիմում գրել, նա կատեգորիկ հրաժարվել է՝ ասելով. դո՛ւք հրաման տվեք, ես չեմ գրելու: Իսկ երբ առաջարկվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասել է՝ ես չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել: Դրանից հետո որեւէ առաջարկ նրան չեն արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ