News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում 2016 թվականի դեկտեմբերին նախանշված տեղական ինքնակառավարման ընտրությունները վեց ամսով հետաձգել են, դրանք կանցկացվեն 2017 թվականին: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է երկրի ազգային ընտրական խորհրդի ղեկավար Թիբիսայ Լուսենան:

Վերջին տեղական ընտրությունները Վենեսուելայում անցկացվել են 2012 թվականի դեկտեմբերին: Նոր ընտրակա գործընթացի կազմակերպման հստակ ժամկետ Սահմանադրությունը չի սահմանում, սակայն 2017 թվականի հունվարին գործող նահանգապետերի լիազորությունների ժամկետն ավարտվում է:

Վենեսուելայի ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունների հետաձգումը ձեռնտու է առաջին հերթին Միացյա սոցիալիստական կուսակցությանն եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որը երկրում տնտեսական ճգնաժամի ֆոնին կորցրում է ձայները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ