News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթովպիայում մի քանի հարյուր հազար տարի առաջ հրաբխային բարձր ակտիվությունը կարող էր ազդել մարդու էվոլյուցիայի վրա: Այսպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի երկրաբանները՝ Ուիլյամ Հաթչինսոնի գլխավորությամբ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Nature ամագիրը:

Նրանք պարզել են, որ Արեւելաաֆրիկական շրջանով է անցել մայրցամաքային բեկվածքը, որտեղ տեղի են ունեցել հրաբխային ժայթքումներ: Բեկվածքի մի հատվածն անցել է Եթովպիայի տարածքով: Ըստ որում՝ մայրցամաքի դանդաղ բեկումը նպաստել է մագմայի բարձրացմանը:

Երկրաբանները վերականգնել են ժայթքումների պատմությունը եթովպիական հատվածում, որտեղ խորխորատի երկարությունը կազմել է 200 կմ:

Պարզվել է, որ 320-170 հազար տարի առաջ այս հատվածում տեղի են ունեցել հրբխային հզոր գործընթացներ: Երկրաբանների խոսքով՝ ժայթքումները սովորականից 5 անգամ ավելի հաճախ են տեղի ունեցել: Դա համընկել է 200 հազար տարի առաջ այդ շրջան մարդու հայտնվելու հետ: Հրաբխային ակտիվությունն այդ տարածքում էկոլոգիական զգալի փոփոխություններ է առաջացրել, որը զբաղեցնում էր Homo sapiense-ը, ինչը կարող էր ուժեղ ազդեցություն ունենալ տեսակի էվոլյուցիայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ