News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գավառում, հոկտեմբերի 17-ին «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ն «Անկախության սերունդ» ծրագրի շրջանակներում անցկացրել է դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ երաժշտական միջոցառումը կազմակերպվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Գեղարեգ» ՀԿ ղեկավար Գրիգոր Դաշտոյանի տեղեկացմամբ՝ երաժիշտ մասնագետները՝ դուդուկի մասնագիտացված դպրոցի, Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզի տարբեր քաղաքների եւ գյուղերի երաժշտական դպրոցներում նախապես իրականացրել են լսումներ։ Ընտրվել է 15 պատանի եւ երիտասարդ դուդուկահար, որոնք էլ հոկտեմբերի 17-ին իրենց կատարումներով հանդես են եկել փառատոն-ֆլեշմոբի ընթացքում։

Նշենք, որ «Անկախության սերունդ» ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում են՝ սեպտեմբերի 21-ին Գավառում անցկացված անկախության ֆլեշմոբը, հոկտեմբերի 7-ին կայացած անկախության քայլերթը։ Առաջիկայում տեղի են ունենալու ազգային պարի, հայրենասիրական երգի, դաշնակահարների, երգչախմբային, ստեղծագործողների փառատոներ, որոնք ընդգրկելու են Գեղարքունիքի մարզի շնորհալի երիտասարդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ