News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Լիբանանի միջեւ գյուղատնտեսության ոլորտում ձեւավորվել են սերտ հարաբերություններ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մաքարոնիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

«Ես տեղյակ եմ, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ գյուղատնտեսության ոլորտում ձեւավորվել են սերտ հարաբերություններ, Լիբանանի դեսպանատունը ձեռնարկում է մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, լիբանանցի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու գործում: Կցանկանայի շեշտել, որ մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ համագործակցել տարբեր ուղղություններով եւ քննարկման առարկա դարձնել ներկայացվող առաջարկները», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Որպես համագործակցության հնարավոր ուղղություն` նախարարն առաջարկել է ուսումնասիրել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

Դեսպան Ժան Մաքարոնն իր հերթին համառոտ ներկայացրել է լիբանանյան գործարարների կատարած ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում` հատկապես կարեւորելով «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականի մայիսին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:

Հյուրը նաեւ տեղեկացրել է, որ լիբանանցի գործարարները ներկայումս մեծապես հետաքրքրված են ներդրումներ իրականացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես` կարտոֆիլի վերամշակման ոլորտում:

Հանդիպման ավարտին նախարարը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման եւ նոր գործարար կապերի հաստատման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ