Fiat Chrysler ավտոմոբիլային կոնցեռնը ԱՄՆ–ում, Մեքսիկայում եւ Կանադայում մոտ 80 հազար շարժիչ է հետ կանչում խնդիրների պատճառով, որոնք կարող են հանգեցնել մեքենայի շարժիչի կանգառին կամ մեքենայի բռնկմանը, հայտնում է Reuters–ը։
Հայտարարության համաձայն՝ որոշ գեներատորներ կարող են դիոդների հետ կապված խնդիրներ ունենալ, ինչը սպառնում է շարժիչի հանկարծակի կանգառով կամ մեքենայի բռնկմամբ։
Հետ կանչվող շարժիչներն արտադրվել են 2007-2014 թվականներին։