News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արաբական միացյալ էմիրությունների բնակիչն առաջին անգամ կնոջն առանց դիմահարդարման է տեսել, ինչից հետո ապահարզան է պահանջել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Metro-ն:

Պարբերականի տվյալներով՝ ամուսինները միասին հանգստացել են Շարժայի լողափերից մեկում: Երբ կինը մաքրել է դիմահարդարումը՝ լողալու համար, ամուսինը նրա արտաքինում փոփոխություններ է նկատել:

Նա նաեւ 24-ամյա կնոջից պարզել է, որ նա մի քանի պլաստիկ վիրահատություն է կատարել, արհեստական թարթիչներ է կրում եւ գունավոր ոսպնյակ:

Արդյունքում 30-ամյա տղամարդը որոշել է բաժանվել կնոջից: Նշվում է, որ նա իրեն խաբված է զգում: Բաժանումից հետո կնոջ հետ աշխատող հոգեբանի խոսքով՝ ԱՄԷ-ի բնակիչը հրաժարվել է այսուհետ շփվել նրա հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ