News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի նախագծում ընտրակեղծիքի մասին «ակնհայտ սուտ մատնության» դիսպոզիցիայի ձևակերպման շուրջ համաձայնությունը դեռ չի կայացել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ԸՕ շուրջ քննարկումից հետո լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Դեռ համաձայնության չենք եկել, քննարկում ենք: Այն խնդիրը, որի մասին վարման կարգով խոսեց Գագիկ Ջհանգիրյանը դեռ լուծված չէ, բանակցությունները շարունակվում են, հուսով եմ՝ կգանք ընդհանուրի, այս պահին կենտրոնացած ենք խնդրի լուծման վրա»,-ասաց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 19-ին Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեց 104 կողմ, 4 դեմ  եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բարձրացրել էր այն հարցը, որը մտահոգում է ընդդիմադիրներին. «Խնդիրը հետեւյալն է. ոչ թե դեմ ենք ձեռք բերված համաձայնությանը եւ դրա տեքստին, այլ դրա արտացոլմանը, մասնավորապես,  քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի դիսպոզիցիային, որը տվյալ խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսում նաեւ անզգույշ մեղքով ընտրական հանձնաժողովին դիմելու համար, եթե քաղաքացին բավարար հնարավորություն չի ունեցել ստուգելու: Այսինքն մենք սուտ ցուցմունք տալու նույն նորմը կիրառում ենք ավելի պարզեցված եւ անզգույշ մեղքի պայմաններում, ինչն անընդունելի է»:

Նույն տեսակետն են արտահայտել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով. «Մենք միտում ենք տեսնում ձեռքբերված համաձայնությունը տապալելու: Կառավարության ներկայացուցիչը, դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով, չի ցանկանում «սուտ» բառը ավելացնել նախագծում: Մեր քննարկումները այս պահին կարծես որեւէ հանգուցալուծման չեկան: Համաձայնությունը չեղարկելը նշանակելու է, որ մենք զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելու կարեւոր պահանջից, որը ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել: Չեղարկվելու է նաեւ ընտրատեղամասերում նկարահանելը, նաեւ ուրիշի փոխարեն քվեարկելու համար պատասխանատվությունը: ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ քվեարկում է կողմ, որովհետեւ մեզ ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոստացել է, որ քննարկումները կշարունակվեն, եթե չեկանք համաձայնության երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը չենք մասնակցելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ