News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպացի առաջնորդները պետք է հաշվի առնեն, որ Սիրիայի հարցով բանակցություններն ընթանում են առանց նրանց։ Արտգործնախարարները կապեր են պահպանում գերտերությունների հետ, սակայն նրանք ներկայացված չեն բանակցությունների սեղանի շուրջ։ Միաժամանակ Հալեպում իրավիճակը ավելի շատ վերաբերում է արեւմտաեվրոպական հասարակություններին, քան ռուսաստանցիներին եւ ամերիկացիներին։ Գերմանիայի կառավարությունը, Բունդեսթագը եւ Եվրոպական խորհրդարանը մտահոգված են հակամարտող կողմերի համար հետեւանքներից։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վտանգված են, սակայն մեծ կոալիցիայում լսելի են դառնում տրամագծորեն հակառակ կարծիքներ, գրում է շվեյցարական Neue Zuercher Zeitung–ը։

Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը դեռեւս օգոստոսին Հալեպում մահվան դեպքերի պատասխանատվությունը բարդել էր Դամասկոսի կառավարության եւ Մոսկվայի վրա։  Գրեթե միեւնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Եկատերինբուրգում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ միամտաբար երազում էր Սիրիայի ավերակները համատեղ վերականգնելու մասին։

Սոցիալ–դեմոկրատները ստիպված են նույնպիսի շպագատ կատարել, ինչպիսին որ ուկրաինական հակամարտության դեպքում. նրանք ուզում են Մոսկվայի հետ վստահելի եւ խաղաղ հարաբերություններ ունենալ, մինչդեռ Ռուսաստանն համարձակորեն առաջ է տանում իր շահերը ռազմական ուժի կիրառմամբ։ Գերմանիայի Սոցիալ–դեմոկրատական կուսակցությանը խաղաղարար քաղաքականության պաշտպանյալ ներկայացնելու ձգտումները միամիտ են թվում, հատկապես այ պատճառով, որ պաշտելի գործընկերն առհասարակ խաղաղություն չի փնտրում։

Գերմանիայի կառավարության ներսում լարվածությունը Ուկրաինայի դեպքում հաջողվում էր հսկողության տակ պահել։ Երբեմն սեղմած ատամներով, բայց եվրոպական պետությունները ամեն դեպքում համաձայն էին, որ Ռուսաստանին պետք է ցույց տալ նրա քաղաքական սահմաններւը։ Հիմա այդ վճռականությունն անցյալում է։  Գերմանիայում եւ այլ եվրոպական երկրներում գնալով ավելի շատ են աջակցում առեւտրային սահմանափակումների չեղարկամանը։

ԵՄ երկրների մեծ մասը դեմ է պատժամիջոցների ընդլայմանը՝ հանուն ռազմական գործողությունների դադարեցման եւ Սիրիայում հումանիտար օգնության հասանելիության։ Դա կարող էին պաշտպանե միայն Ֆրանսիան, Գերմանիան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները։ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հակառուսական պատժամիջոցները պաշտոնական թեմա չեն եղել, սակայն դրանք հինգշաբթի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի օրակարգում չեն լինելու։

Գերմանիայի դիրքորոշումը միանշանակ չէ։ Կանցլերի անունից Զայբերթը կրկնել է նախորդ հայտարարությունները, որոնցից պարզ է դառնում, որ Գերմանիան մտածում է վայրագությունների եւ ռազմական հանցագործությունների պատճառով երկարաձգել պատժամիջոցները։ Առաջին հերթին խոսքը պետք է վերաբերի քաղաքացիական հասարակության տառապանքներին վերջ դնելուն։ Բոլոր ջանքերն ուղղված են այդ նպատակին։ Երկուշաբթի Շթայնմայերը հայտարարել էր, որ պատժամիջոցները չեն լուծի հումանիտար ճգնաժամը, ուստի պետք չէ դրանք դիտարկել։ Սիրիայի պատերազմի ֆոնին դա կարող է ճիշտ որոշում լինել, սակայն տնտեսական պատժամիջոցները միշտ էլ քաղաքական գործիքներ են եղել եւ բոլորովին էլ ոչ կարճաժամկետ հեռանկարով։ Նրանք, ովքեր աջակցում են դրանց, դեմ են հանդես գալիս Ռուսաստանի՝ գերտերության ամբիցիաների իրականացմանը։

Հավանաբար Շթայնմայերը նույնպես մտահոգ է Մոսկվայի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով։ Այդ մտավախություններն իրենց արտացոլանքն են գտել գերտերությունների հակամարտության մասին նրա հայտարարություններում, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարության՝ Ռուսաստանի հարցերով լիազոր ներկայացուցիչ Գերնոտ Էրլերի մոտ։ Արեւելաեվրոպացի պատմաբանները եւ արտգործանախարարները չեն կարող առաջնորդվել այն միամիտ ենթադրությամբ, որ եթե Ուկրաինայի եւ Սիրիայի հակամարտությունները կարգավորվեն, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները կդառնան նախկինի պես։

Սոցիալ–դեմոկրատական կուսակցության մյուս քաղաքական գործիչները հիմնվում են Վիլլի Բրանդթի եւ Էգոն Բարի հին արեւելյան քաղաքականության վրա, ուշադրություն չեն դարձնում Եվրոպայում բոլորովին այլ կոնֆլիկտային իրավիճակին։ Այդուհանդերձ, նրանք կարծում են, որ խաղաղության քաղաքականությունը նրանց կօգնի Բունդեսթագում մանդատներ ստանալ։ Դժվար չէ ավելի անպատասխանատու քաղաքականություն փնտրել, քան այն, որն աղավաղում է իրականությունը գաղափարական պատճառներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ