News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Աժ խմբակցությունների ղեկավարները Ընտրական օրենսգրքի վիճահարույց հարցի շուրջ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցած քննարկումների արդյունքում եկել են համաձայնության։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նշենք, որ ընդդիմադիրները առաջարկում էին ընտրախախտումների մասին «սուտ մատնության» համար նախատեսված քրեական պատիժը մեղմացնել եւ հստակ նկարագրել սուտ մատնության նկարագրությունը, օրինակ շեշտվեր դիտավորության հանգամանքը։

«Մենք եկանք համաձայնության, որ հարկավոր է տարանջատում կատարել դիտավորյալ կատարած եւ անփույթ կատարած գործողությունների միջեւ։ Նաեւ տուգանքի առաջարկն ընդունվեց՝ մինչեւ 800 հազար դրամ տուգանք կամ մինչեւ 2 տարի ազատազրկում, այսինքն մեղմացում է եղել, ինչպես  նաեւ հստակ նկարագրվեց՝ «սուտ մատնություն» ձեւակերպումը»,-ասել է Վահրամ Բաղադասարյանը։

Հարցին՝ այս Ընտրական օրենսգրքով որքանո՞վ է բարձրանալու  ընտրական գործընթացների հանդեպ հանրության վստահությունը, արդյոք դրա ուժի մեջ մտնելուց հետո իշխանությունը չի բաժանելու ընտրակաշառք,  ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Չկա նման երեւույթ, որովհետեւ ընտրակաշառքի համար կան խիստ պատժամիջոցներ: Արջի ծառայություն մատուցողներին կուղարկենք արջերի մոտ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 19-ին Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեց 104 կողմ, 4 դեմ  եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բարձրացրել էր այն հարցը, որը մտահոգում է ընդդիմադիրներին. «Խնդիրը հետեւյալն է. ոչ թե դեմ ենք ձեռք բերված համաձայնությանը եւ դրա տեքստին, այլ դրա արտացոլմանը, մասնավորապես,  քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի դիսպոզիցիային, որը տվյալ խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսում նաեւ անզգույշ մեղքով ընտրական հանձնաժողովին դիմելու համար, եթե քաղաքացին բավարար հնարավորություն չի ունեցել ստուգելու: Այսինքն մենք սուտ ցուցմունք տալու նույն նորմը կիրառում ենք ավելի պարզեցված եւ անզգույշ մեղքի պայմաններում, ինչն անընդունելի է»:

Նույն տեսակետն են արտահայտել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ