News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության կողմից Հայաստանում գործարկվելիք Calix AXOS E-Series համակարգերի միջոցով հնարավոր կլինի համակցել ընկերության օպտիկամանրաթելային ենթակառուցվածքները՝ այսպիսով ստեղծելով 10Գբ/վ արագությամբ համակցված ցանց:

Ucom-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխարհում SDA տեխնոլոգիաների առաջատար Calix, Inc. (Նյու Յորքի ֆոնդային բորսայում գրանցված է որպես CALX) ընկերությունն այսօր հայտարարեց հայկական հեռահաղորդակցության շուկայում ծառայություններ մատուցող Ucom նորարարական ընկերության հետ իր համագործակցության մասին, որի շրջանակներում հայ սպառողին հասանելի կդառնան NG-PON2 տեխնոլոգիաների առավելությունները: 2017թ. սկզբին նախատեսված Calix AXOS NG-PON2 համակարգերի նախնական փորձարկումներով՝ Ucom-ը Հայաստանում կմեկնարկի նոր՝ 10 Գբ/վ (վայրկյանում 10 գիգաբիթ) արագությամբ կապի ծառայությունները, ինչպես նաեւ կհամակցի իր ցանցային ենթակառուցվածքները՝ այսպիսով պարզեցնելով իր բիզնես գործընթացները:

Հայաստանում առաջինը FTTH տեխնոլոգիայով ծառայություններ մատուցող Ucom ընկերության եւ Calix-ի միջեւ երկարատեւ համագործակցությունը հանգեցրել է հայկական հեռահաղորդակցության շուկայի վերափոխմանը: Ucom-ն իր հաճախորդներին առաջարկում է ձայնային, հեռուստատեսային եւ տվյալների փոխանցման առաջատար ծառայություններ՝ միաժամանակ շարունակաբար ընդլայնելով իր կոմերցիոն եւ շարժական կապի ծառայությունների պորտֆելը: Անցած տարի Ucom-ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության 100% բաժնետոմսերը՝ այսպիսով արագացնելով եւ ավարտին հասցնելով Հայաստանում առաջատար 4G+/ LTE գերարագ ցանցի ներդրման աշխատանքները եւ առաջինը հանդես գալով 4-ը 1-ում ծառայությունների առաջարկով:  

«Calix ընկերությունը գործուն մասնակցություն է ունեցել մեր FTTH ցանցի զարգացման գործում, որը, կարծում ենք, Հայաստանում ներկայումս գործող ամենաընդարձակ եւ առաջատար ցանցն է», - ասաց Ucom ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն եւ ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Եսայանը: «Լինելով ՕՊՄԹ ցանցով ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն՝ մենք վստահ ենք, որ Calix ընկերությունն արժեքավոր դերակատարում կունենա դեպի NG-PON2 եւ AXOS E-Series տեխնոլոգիաներ անցումային փուլում: Մենք մշտապես ունեցել ենք մի տեսլական. դառնալ ամենաառաջատար նորարարական ընկերությունն ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ ծառայությունների մատուցման ոլորտներում, եւ NG-PON2-ն կատարյալ միջոց է բիզնեսներին մտուցվող ծառայություններն ընդլայնելու եւ մեր սեփականությունը հանդիսացող շարժական կապի կայանները կապակցելու համար: Calix-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում մեր գործունեությունը տեղափոխել հաջորդ մակարդակ՝ մեկ անգամ եւս նոր շունչ հաղորդելով մեր երկրում լայնաշերտ ծառայությունների շուկային»:

Ucom ընկերության ղեկավարն ընկերության՝ NG-PON2 ծառայությունների հետ կապված հետագա ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ մասնրամասներ կհաղորդի այսօր՝ Լոնդոնի ժամանակով 09:00-ին, Լոնդոնի ExCel Convention կենտրոնի Service Monetization Track Room-ում կայանալիք Broadband World ֆորումի շրջանակներում անցկացվող «NG-PON2. Ապագան այսօր այստեղ» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Կլոր սեղան-քննարկումը կնախագահի Ovum ընկերության գլխավոր խորհրդատու Ջուլի Կունցլերը՝ AT&T, Verizon, եւ Vodafone Group ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ:

«Լինելով Calix AXOS E-Series համակարգերով NG-PON2 ծառայությունները Հայաստանում առաջինը գործարկող ընկերություն՝ Ucom-ը կշարունակի իր գործունեությամբ տարբերվել հեռահաղորդակցության շուկայի մյուս մասնակիցներից եւ պահպանել առաջատարի իր դիրքն այս ոլորտում ծառայություններ մատուցող այլ ընկերությունների նկատմամբ», - նշեց Calix ընկերության տարածքային գրասենյակի փոխնախագահ Ջոզեֆ Հադդադը: «NG-PON2 ծառայություններն, իսկապես, նոր շունչ կհաղորդեն Ucom-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության գործունեությանը, որը ցանկանում է օգուտ քաղել շարժական եւ ամրակցված կապի ծառայությունների համակցման առավելություններից, ինչպես նաեւ Հայաստանին, որի քաղաքացիները ձգտում են հասանելիություն ունենալ առաջատար լայնաշերտ ծառայություններին: Մենք շատ հպարտ ենք Ucom ընկերության հետ մեր բազմամյա համագործակցության համար, որի նպատակն է վերափոխել Ucom-ի ցանցը, եւ ակնկալում ենք, որ այս ընկերությունը կունենա շարունակական հաջողություններ, քանի որ NG-PON2 տեխնոլոգիաների գործարկմամբ Ucom-ի ցանցն ու վերջինիս կողմից մատուցվող ծառայությունները կտեղափոխվեն մեկ այլ՝ նոր մակարդակ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ