News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանական ուժերը կարողացան քննարկումները շարունակել եւ համաձայնության գալ Ընտրական օրենսգրքի հարցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին եւ մնացած բոլոր ուժերին, որոնք օրինագիծը քննարկել են առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: «Նրանց ջանքերի եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաջողվեց հասնել համաձայնության բարի լուրին: Մենք նույն գետը երկու անգամ մտանք՝ 1-ին ընթերցմամբ ընդունված տեքստում ուղղումներ կատարեցինք 2-րդ ընթերցմամբ: Գլխավոր հարցում մենք համաձայնության ենք եկել, իսկ երկրորդական հարցերում կպայմանավորվենք»,- ասել է նա:

Առաջարկվում է այլ քաղաքացու փոխարեն քվեարկությունը, ինչպես 1-ին ընթերցմամբ, պատժել 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Այլ անձի փոխարեն կեղծ քվեարկության մասին հնարավոր է հայտարարություն ներկայացնել: Բայց որպեսզի քաղաքացիներին եւ ընտրատեղամասերը պաշտպանեն հայտարարությունների հեղեղումից, առաջարկվել է նույնքան խիստ պատժել կեղծ տեղեկատվության համար: Դրան ընդդիմությունը առարկել է՝ ասելով, որ ընտրությունների կեղծարարությանը հետեւող ակտիվիստները պատահական սխալի համար բանտում հայտնվելու վտանգի կենթարկվեն: Դրանից ելնելով՝ իշխանությունը փոխզիջում է առաջարկել: Եթե պարզվի հայտարարությունը կեղծ է, բայց հայտարարողը անզգուշության հետեւանքով է սխալվել, ապա նա կպատժվի 200-ից մինչեւ 800 հազար դրամ (միչեւ 1700 դոլար) տուգանքով, կամ նույնպես քրեական պատասխանատվությամբ, բայց մինչեւ 2 տարի ժամկետով: Դիտավորյալ կեղծ հայտարարությունների համար պատիժը նախկինն է մնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ