News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանը հիվանդանոց է ընդունվել սեպտեմբերի 26-ին թաղամասի գինեկոլոգի ուղեգրով: Հիվանդանոց ընդունման պահին նա եղել է հղիության 38-39 շաբաթականում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը:

Նրա խոսքով, կատարվել է նախածննդյան հոսպիտալիզացիա, հղին հետազոտվել է, որեւէ շեղում չի հայտնաբերվել: «Հոկտեմբերի 17-ին սկսվել են կծկանքներ, 18:40-ին բնական ճանապարհով ծննդաբերել է կենդանի հասուն տղա 3100 գրամ քաշով, 51 սմ հասակով: Որեւէ շեղում կապված ծննդաբերության հետ կնոջ մոտ չի նկատվել»,- վստահեցրեց Դավիթ Շահվերդյանը:

Նա նշեց, որ ինքը ծնունդն ընդունած գինեկոլոգ Արսեն Բալայանի հրավերով ծննդաբերությունից երկու ժամ անց եկել է ծննդատուն. Ինտենսիվ միջոցառումները  արդյունավետ չեն եղել եւ հոկտեմբերի 18-ին ժամը 01-ին ծննդկանը մահացել է:

Ծննդաբերելու պահին ծննդկանը եղել է հղիության 41-42 շաբաթականում:

Հարցին՝ ո՞րը կարող էր լինել արյունահոսության պատճառը, Դ. Շահվերդյանը դժվարացավ պատասխանել. «Պետք է սպասենք դատաբժշկական փորձաքննությանը»: Միաժամանակ նա բացառեց հարազատների վարկածը՝ արգանդի պատռվածքը:

Նշենք, որ մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի:

Ավելի վաղ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության:

Սկերսուրի խոսքով` 21 օր անց բժիշկներն առաջարկել են՝ «եկեք դեղ դնենք, երեխեն ազատվի»: «Ասինք՝ հո ապասնի բան չկա՞, ասին` չէ: Դեղ դրեցին երեխուս, ազատվեց երեխես 18:30: Եկանք տուն` մաղարիչ անելու, մեր տանը լիքը ժողովուրդ: Մեկ էլ իմ հարսը զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ հասեք, արնահոսում եմ»,- պատմել է Քնարիկ Մնացականյանը:

Հարազատներին առաջարկել են կնոջ կյանքը փրկելու համար հեռացնել արգանդը: Հարազատները համաձայնել են, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ